Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀ-ն ու ԵՄ-ն համաձայնել են քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակ ստեղծելու ուղղությամբ

ՀՀ-ն ու ԵՄ-ն համաձայնել են քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակ ստեղծելու ուղղությամբ
21.05.2014 | 15:14

ԵՄ-ն ՀՀ-ում զգալի ճանապարհ է անցել՝ «ԵՄ ընդլայնման 10-րդ տարեդարձը» խորագրով ԵՄ-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը՝ ներկայացնելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Նա հիշեցրեց, որ հարևանության քաղաքականությունը մեկնարկեց ԵՄ ընդլայնմանը գրեթե զուգահեռ: ՀՀ-ԵՄ հարաբերությունները խարսխված են եղել նույն արժեքների վրա, որոնք համաեվրոպական գաղափարի հիմքում են: Լիլոյանի խոսքով՝ այսօր առավել քան կարևոր է, որ նոր բաժանարար գծեր չառաջանան, մարտահրավերները կարգավորվեն խաղաղ ճանապարհով. այս հրամայականն է ընկած ԵՄ ստեղծման հիմքում:
«Հիշում եմ՝ 2004 թ., երբ մեկնարկում էին ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները, նույնիսկ ամենահամարձակ սցենարով դժվար կլիներ պատկերացնել, որ ՀՀ-ն կունենա նման առաջընթաց ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում: Անկախությունից հետո ՀՀ-ին տրամադրվող աջակցությունից մենք անցել ենք գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման, ապա ԱԼԳ նախաձեռնության, ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ փուլը եղել է ավելի բարձր մակարդակի:
ՀՀ-ում ԵՄ-ն անցել է զգալի ճանապարհ ԱԼԳ շրջանակում, հարաբերությունների հիմքում ընկած է նվիրվածությունը եվրոպական արժեքներին: ՀՀ-ԵՄ համագործակցության շնորհիվ ՀՀ-ում զարգացել է քաղաքական երկխոսությունը մարտահրավերներին դիմակայելու հարցում, ներդրվել է վիզաների դյուրացման մեխանիզմը, որն առաջին շոշափելի արդյունքներից մեկն է ՀՀ-ի համար, ՀՀ-ն հնարավորություն է ստացել ԵՄ տարբեր ծրագրերին մասնակցել՝ ընդլայնելով ոլորտային համագործակցությունը: Մենք համաձայնել ենք քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ